-
01.03.2019|
04:26
Երեկ կայացել է Անգլիայի պրեմիեր լիգայի 28-րդ տուրը: Առաջատար եռյակից այն անվթար անցել են լոկ «Լիվերպուլն» ու «Մանչեստր Սիթին»:
-
01.03.2019|
04:25
Հարկավ կարիք չկա ֆուտբոլասերին, իսկ տվյալ դեպքում Մադրիդի «Ռեալի» երկրպագուներին հիշեցնել (բայց ինչու՞ կոնկրետ հիշատակումով չխոսենք), թե գավաթային առաջին հանդիպումից հետո բարձր տրամադրության ինչ խանդավառ դրսևորումներ էին նրանց մոտ: Հիշելը որ հիշել ենք, մինչև վերջ հիշենք. կատալոնյան դիմակայությունից հետո լուսատախտակի վրա 1:1 հաշիվն էր, ինչը նշանակում էր, որ մադրիդյանը «Բարսելոնը» պարտությամբ էր սկսում, քանզի անգամ 0:0 հաշիվն էր նրան գավաթային կիսաեզրափակչից դուրս գցում:
-
01.03.2019|
03:18
««Մարզական լրագրողի հուշերից» գիրքը յուրօրինակ հանրագիտարան է իր փիլիսոփայությամբ, մանկավարժությամբ, հոգեբանությամբ և օլիմպիական դաստիարակությամբ»,- այսպես գնահատեց սպորտի վաստակավոր գործիչ Լևոն Սամվելյանը՝ մեկնաբանելով Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանի հեղինակած գիրքը։
-
28.02.2019|
13:43
Անգլիայի Պրեմիեր-լիգայի 28-րդ տուրում «Արսենալը» հաղթեց «Բորնմուտին» 5-1 հաշվով: Գոլերը՝ Օզիլ, Մխիթարյան, Կոսյելնի, Օբամեյանգ, Լակազետ, Մուսե: Հայաստանի հավաքականի ավագը աչքի ընկավ նաև 2 գոլային փոխանցումներով:
-
26.02.2019|
01:20
Նովգորոդում ավարտվել է գեղասահքի Ռուսաստանի Դաշնության գավաթի մրցաշարը: Կարճ ծրագրից հետո կանանց մենասահքում լիդերությունը 76,89 միավորով ստանձնած Եվգենյա Մեդվեդևան հաջող մրցելույթ է ունեցել և ազատ ծրագրում, որին հանգուցային դեր էր վերապահված տեղերի վերջնական բաշխման գործում:
-
26.02.2019|
01:18
Ֆուտբոլային այս շաբաթավերջն էլ ֆուտբոլասերին ձանձրանալու առիթ չտվեց: Նախ կատարյալ հանդիսություն էր Սևիլիայում, որտեղ անգերազանցելի էր բոլոր ժամանակների ֆուտբոլային մեծագույն կախարդը, գավաթային գերլարված հանդիպում էր Անգլիայում՝ «Չելսիի» գլխավոր մարզչի համար ակնհայտորեն ճակատագրական ելքով, ու այստեղ երևի այնքան էլ ամեն ինչ պայմանավորված չէ այս հանդիպմամբ. Սարիից դժգոհություններն ավելի խորքային արտահայտություն ունեն: ՈՒրիշ արժանավոր հղումներ էլ կարող ենք անել, զի հետաքրքրություն ներկայացնող հանդիպումների պակաս չկա, սակայն այդ ամենը՝ ստորև:
-
22.02.2019|
14:27
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչ պատասխան խաղում «Արսենալ»-ը 3-0 հաշվով հաղթեց «ԲԱՏԵ»-ին:
-
22.02.2019|
04:49
Կայացան Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի ընթացիկ շաբաթվա վերջին չորս դիմակայությունները՝ ամբողջացնելով փլեյօֆյան այս փուլի առաջին հանդիպումները: ՈՒ թեպետ գրանցված հաշվի տեսակետից առավել հետաքրքրական են ներկայանում չորեքշաբթի կայացած մրցակցությունները, այդուհանդերձ, գնանք նյութը ժամանակագրական կարգով ներկայացնելու ճանապարհով:
-
19.02.2019|
02:59
Նյութում զետեղված երեք նկարների տերերին էլ հարկավ ճանաչում եք, սակայն զուտ պրոֆիլակտիկ նկատառումներով հիշեցնենք, որ նրանք Ելիզավետա Տուխտամիշևան, Եվգենյա Մեդվեդևան ու Ստանիսլավա Կոնստանտինովան են` երեք գեղասահորդ, որոնցից մեկին է վիճակված լինելու մեկնել աշխարհի առաջնություն, ու դրա համար վճռորոշը լինելու է երեկ մեկնարկած Ռուսաստանի գեղասահքի գավաթի խաղարկությունը:
-
19.02.2019|
02:58
«Մանչեսթր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում «քաղաքացիները» կարող են հաղթել Անգլիայի ներքին առաջնությունում, երկրի ու լիգայի գավաթների խաղերում և Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: